«Դա հնդկական ամենաանտաղանդ կինոյի ժանրից էր». Նիկոլ Փաշինյանը՝ երեկվա միջադեպի մասին

«Մեր շարժումն ունի համազգային աջակցություն, ունենք համազգային շարժում, որն անխուսափելիորեն հաղթելու է»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպին, Փաշինյանն ընդգծեց՝ դրա հեղինակները կապ չունեն իրենց հետ.

«Երեկ իմ ելույթում ասացի, որ Շմայսի բրիգադներ են կազմակերպվել Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, որի նպատակը Երևանում խուլիգանություններ կազմակերպելն է, որպեսզի ոստիկանությանը ֆորմալ առիթ տան՝ մեր ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու։ Երեկվա կադրերն ուշադիր նայողները տեսան, որ դա հնդկական ամենաանտաղանդ կինոյի ժանրից էր, երբ ոստիկանությունն ու Շմայսի բրիգադի ներկայացուցիչները, իրար հետ համագործակցեելով, անկարգություններ էին կազմակերպում Երևանում»։

Ես հայտարարում եմ ևս մեկ անգամ, որ դա հնդկական կինո է. «Որևէ մեկը, ով բռնություն է գործադրում, ով Երևան քաղաքում անկարգություններ է կազմակերպում, իր գործողությունների ուժով չի կարող որևէ կապ ունենալ մեր շարժման հետ։ Այդ մարդիկ մեր շարժման հակառակորդներն են, որոնք ուզում են վարկաբեկել մեր շարժումը։ Բայց կարծում եմ, որ երեկվա բեկումնային իրադարձություններից հետո ալյևս որևէ բան մեզ չի կանգնեցնի, մեր հաղթանակն անխուսափելի է»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս