Բաժիններ՝

Հունական ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացնում միջազգային մաֆիայի դեմ

Հունական ոստիկանությունը ֆրանսիական ոստիկանության հետ համատեղ, երկրորդ օրն է՝ Սալոնիկում լայնածավալ գործողություն է իրականացնում միջազգային հանցավոր խմբավորման դեմ, այսպես կոչված «վրացական մաֆիայից» ձերբակալված է 14 մարդ: Այդ մասին հայտնել է voria.gr տեղական հրատարակությունը:

Ընդգրկուն ոստիկանական գործողությունն անցկացվում է միանգամից մի քանի եվրոպական քաղաքներում, Սալոնիկում ձերբակալված է 14 մարդ:

Խմբավորումը գործում էր ամբողջ Եվրոպայում, այն մասնագիտացել էր կողոպուտների եւ կոտրանքների միջոցով գողությունների մեջ: Սալոնիկի տարբեր շրջաններում գրանցվել են գողությունների ու կողոպուտի տասնյակ դեպքեր: Նախօրյակին Սալոնիկում հրաձգություն է տեղի ունեցել, որը, ԶԼՄ-ների տվյալներով՝ կապված էր ոստիկանական գործողության հետ: Ոստիկանների վրա կրակ էր բացել կասկածյալը, որը նկատել էր, որ իրեն հետեւում են: Համանման գործողություն է իրականցվում նաեւ Ֆրանսիայում: Ոստիկանական աղբյուրների համաձայն՝ ձերբակալվածների թվում է վրացական հանցախմբի պարագլուխը:

Alpha հեռուստաալիքը ձերբակալվածին անվանում է «Եվրոպայի Էսկոբար»: Նա մեղադրվում է սպանությունների, թմրանյութերի տարածման, անօրինականորեն զենք պահելու եւ այլ հանցագործությունների մեջ: Նրան որոնում էին Իսպանիան եւ Ֆրանսիան, Հունաստանում նա ձերբակալվել է ֆրանսիական օրդերով:

Enikos հանդեսը հայտնել է, որ խոսքը վերաբերում է 57-ամյա L.S-ին, որը «վրաց-ռուսական մաֆիայի պարագլուխն էր Եվրոպայում»: «Ձերբակալվածների թվում կան վրացիներ, հայեր ու ռուսներ»,- նշում է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս