Բաժիններ՝

Տիգրան Պետրոսյանը պարտվեց, Մանուէլ Պետրոսյանը հաղթեց Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում

Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում: Մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը պարտություն կրեց, իսկ Մանուէլ Պետրոսյանը հաղթեց:

Երկու Պետրոսյաններն էլ ուենն 4,5 միավոր: Առաջատար հնդիկ գրոսմայստեր Պարհամ Մագսուդլուն ունի 7 միավոր:

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30