Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Շահեն Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը և մի խումբ մասնակիցներ պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը:
«Հորտուս Մուզիկուս» էստոնական անսամբլի համերգային ծրագիրը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 20-ին «Զվարթնոց» տաճարի տարածքում, հետաձգվել է:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 2 անձ՝ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով։
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 19-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ տարվել է 33 քաղաքացի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը որոշումներ է կայացրել վարչապետի օգնականներ նշանակելու մասին:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։
«Ընդհանուր առմամբ, սա ողջունելի, ժողովրդավարական երկրին բնորոշ գործընթաց է, քանի դեռ դուրս չի եղել խաղաղ ցույցերի սահմաններից, վերածվելով բախումների: Վարչապետի ընտրությունից հետո ցանկացած բռնություն կլինի իշխանության դեմ իր անկանխատեսելի հետևանքներով»,- ասաց Թեննոքը:
Կայացել է ծանրամարտի երիտասարդների և աղջիկների Հայաստանի Հանրապետության առաջնությունը:
Իտալացի կարաբիներների եւ ոստիկանության հատուկ սորաբաժանումներն ապրիլի 19-ին Սիցիլիայի Տրապանիի նահանգում իրականցրել են մաֆիայի դեմ պայքարի ընդգրկուն գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են «Կոզա նոստրայի» հզոր պրագլուխ Մատեո Մեսինա Դենարոյի, որը համարվում է աշխարհի ամենավտանգավոր հանցագործներից մեկը, 22 հանցակիցներ։
Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ:
Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի բաժինն օրերս հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Բերձոր քաղաքի Վահան Զատիկյանի անվան միջնակարգ դպրոցում ապրիլի 9-ին վիճաբանություն է առաջացել 6-րդ դասարանի աշակերտների միջև, որի ընթացքում կողմերը միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Brent մակնիշի նավթի 2018 թվականի հունիսի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում կայացած սակարկությունների ընթացքում աճել է 1 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 74,23 դոլար:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Հայաստանի թվային փոխակերպում 2018-2030» ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է ՏՏ աութսորսինգի շուկայում խոշորագույն MAYKOR ռուսական ընկերության ներկայացուցիչներին` ընկերության գործադիր փոխնախագահ Դենիս Սայենկոյի գլխավորությամբ:
«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանն այս պահին գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ առավոտյան բերված ենթարկվածների ահազանգով:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը:
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրամանագիր է ստորագրել վարչապետ Սաֆար Իսակովի եւ երկրի կառավարության պաշտոնաթողության մասին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի մասնակիցների բերման ենթարկելու մասին։
Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրվանից` 2018 թ. ապրիլի 13-ից սկսած, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, ինչպես նաև մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը:
Եվրոպայի սուսերամարտի առաջնությանը թրասուսեր զենքաձևից Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկված՝ հայկական արմատներ ունեցող Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:
Ինդոնեզիայում ապրիլի 19-ին երեք մարդ է զոհվել երկրաշարժի հետեւանքով:
Դատապարտելի է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը։
Եվրամիությունը սիրիական ընդդիմությանը համոզել է Ժնեւ բանակցությունների գալ առանց նախապայմանների:
Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի թեկնածու Դավիդ Յուրչենկոն մասնակցել է «Տոսնո»-ի հաղթական խաղին:
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացան 10-րդ տուրի պարտիաները:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը, որը հաստատվել էր երկրում ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո, երկարաձգվել է ևս երեք ամսով:
Առնվազն 18 մարդ է զոհվել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում ապրիլի լույս 19-ի գիշերը մոլեգնած փոթորկի պատճառով:
ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։
5,9 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 19-ին տեղի ունեցել Իրանի հարավի Բուշիրի նահանգում: