Բաժիններ՝

Եվրամիությունը սիրիական ընդդիմությանը համոզեց բանակցելու գալ Ժնև

Եվրամիությունը սիրիական ընդդիմությանը համոզել է Ժնեւ բանակցությունների գալ առանց նախապայմանների: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 19-ին հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը։ «Ընդդիմությունը պատրաստ է ժամանել Ժնեւ:

Եվրամիությունն արեց իր գործը՝ համոզելով ընդդիմությանը՝ գալ առանց նախապայմանների, համաձայնել բանակցություններ վարելուն: Հարկավոր է, որ սիրիական ռեժիմը համաձայնի իշխանության բաժանմանը, որպեսզի բոլոր ուժերը ներկայացված լինեն իշխանության մեջ»,-ասել է նա RTBF հեռուստառադիոընկերության եթերում: Ռեյնդերսի խոսքով՝ դրա համար «պահանջվում է ճնշում գործադրել ռեժիմի դաշնակիցների՝ Իրանի եւ Ռուսաստանի վրա, եւ մենք դա անում ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30