Բաժիններ՝

Սիցիլիայում ձերբակալել են մաֆիայի պարագլուխ Դենարոյի 22 հանցակիցների

Իտալացի կարաբիներների եւ ոստիկանության հատուկ սորաբաժանումներն ապրիլի 19-ին Սիցիլիայի Տրապանիի նահանգում իրականցրել են մաֆիայի դեմ պայքարի ընդգրկուն գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են «Կոզա նոստրայի» հզոր պրագլուխ Մատեո Մեսինա Դենարոյի, որը համարվում է աշխարհի ամենավտանգավոր հանցագործներից մեկը, 22 հանցակիցներ։

Գործողությունը պլանավորվել եւ անցկացվել է Պալերմոյի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավարությամբ: Ինչպես հայտնել է Պալերմոյի դատախազության ներկայացուցիչը, հետաքննության ընթացքում բացահայտվել են «Կոզա նոստրայի» առանձին պարագլուխների միջեւ կապի ուղիները, որսվել են այսպես կոչված “pizzini”-ները՝ կոդավորված ուղերձները, որոնք Դենարոն ուղարկում էր այլ մաֆիականների: Դատելով ըստ ստացված տեղեկատվության՝ Դենարոյի կլանին բավականին լուրջ հարված է հասցվել:

Մատեո Մեսինա Դենարոն՝ Նիհար մականունով, որի 56 տարին կլրանա մեկ շաբաթ հետո, ներառված է աշխարհի տասն առավել վտանգավոր հանցագործների ցուցակում, որոնք գտնվում են հետախուզման մեջ: Երկար տարիներ նա եղել է Սիցիլիայում գործող մի շարք հզոր՝ կազմակերպված հանցավոր խմբավորումների պարագլուխը: 2006 թվականի ապրիլին մաֆիայի «կնքահայր» Բեռնարդո Պրովենցանոյի կալանավորումից հետո նա դարձել է «Կոզա նոստրայի» ազդեցիկ պարագլուխներից մեկը, հնարավոր է նաեւ՝ դրա նոր պարագլուխը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս