
Ինդոնեզիայում առնվազն երեք մարդ է զոհվել երկրաշարժի հետևանքով. կան տասնյակ վիրավորներ

Ինդոնեզիայում ապրիլի 19-ին երեք մարդ է զոհվել երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի օդերեւութաբանական եւ գեոֆիզիկական գործակալությունը: Տուժել է առնվազն քսան մարդ:
4,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 19-ի առավոտյան Ճավա խտաբնակ կղզում: Նշվում է, որ տարերային աղետի հետեւանքով վնասվել են 300-ից ավելի բնակելի տներ ու շենքեր: Ընդհանուր առմամբ ավելի քան 2,1 հազար մարդ է տեղավորվել ժամանակավոր պատսպարաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: