
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում

5,9 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 19-ին տեղի ունեցել Իրանի հարավի Բուշիրի նահանգում: Այդ մասին հայտնել է Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են Կակի քաղաքից 3 կիլոմետր եւ նահանգի վարչական կենտրոնից 95 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 18 կիլոմետր խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: