Brent նավթի գինը 2014 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 74 դոլարը
Brent մակնիշի նավթի 2018 թվականի հունիսի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում կայացած սակարկությունների ընթացքում աճել է 1 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 74,23 դոլար:
Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները: Նավթի այդ մակնիշի գինը բարելի դիմաց 74 դոլարի մակարդակին վերջին անգամ եղել է 2014 թվականի նոյեմբերի 27-ին:
Չնայած նավթի գնանշումների աճին, ռուբլու փոխարժեքն իջնում է հիմնական արժույթների նկատմամբ: Երեւանի ժամանակով ժամը 12:10-ին Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը կազմել է 60,99 ռուբլի, ինչը 0,23 տոկոսով բարձր է նախորդ սակարկությունների փակման մակարդակից, եվրոյի փոխարժեքն ընկել է 0,32 տոկոսով՝ մինչեւ 75,52 ռուբլի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: