Հնդկաստանում առնվազն 18 մարդ է զոհվել փոթորկից
Առնվազն 18 մարդ է զոհվել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում ապրիլի լույս 19-ի գիշերը մոլեգնած փոթորկի պատճառով: Այդ մասին հայտնել է նահանգի գլխավոր նախարար Մամաթա Բանրեջին:
«Ութ մարդ է զոհվել Կալկաթայում, եւս վեցը՝ Հաորում: Փոթորիկը նաեւ երկու մարդու կյանք է խլել Բանքուրում ու եւս երկուսինը՝ Հուգլիի եւ Հյուսիսային 24 փարգանների օկրուգում»,- հայտարարել է տեղի վարչակազմի ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է JANS գործակալությունը:
Պետական պաշտոնյայի խոսքով՝ ընդամենը տարերքի մոլեգնումից քանդվել կամ մասնակիորեն վնասվել է 230 տուն: Հուժկու քամին արմատախիլ է արել ծառեր, տապալել էլեկտրական եւ լապտերասյուներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: