Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը ոստիկանական բաժանմունքներում են
«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանն այս պահին գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ առավոտյան բերված ենթարկվածների ահազանգով:
«Ոստիկանության Կենտրոնի բաժնում 8 բերման ենթարկված անձ կա, որից մեկը անչափահաս: Այստեղ է նաև ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը: Դավիթի վրա բռնության հետքեր կան, սպասում ենք բժիշկների գան արձանագրեն», – ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Մարուքյանը:
Նա տեղեկացրեց, որ մնացած բերման ենթարկվածների նկատմամբ կազմվում է արձանագրություն վարչական իրավախախտման համար. «Երեք ժամը լրանալուն պես նրանք ազատ կարձակվեն: Հիմա մոտ մեկ ու կես ժամ է անցել», – ասաց Մարուքյանը:
Նա տեղեկացրեց, որ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այս պահին գտնվում են Նոր նորքի ոստիկանության բաժանմունքում: