Քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ձերբակալությունից հետո ինքը զանգահարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և խնդրել է իրեն թույլատրել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:
Վաշինգտոնում ապրիլի 21-ին մոմավառությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է…
«Բոլոր այն անձինք, ովքեր բերման են ենթարկվել, օրենքին համաձայն՝ իրենց հավաքների ազատության իրավունքն իրացնելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասել է խոսնակը:
Վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը: Երկրի ներքաղաքական կյանքում ժամ առ ժամ սրվում է լարվածության մթնոլորտը: Կան բերման ենթարկված բազմաթիվ անձինք, ովքեր բուժօգնություն են ստանում հանրապետության տարբեր բուժհաստատություններում:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ապրիլի 22-ի դրությամբ տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Սասուն Մեխակի Միքայելյանը և Արարատ Սամվելի Միրզոյանը ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներ կատարելու համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող:
Այսօր, ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը Հանրապետության դե ֆակտո վարչապետը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) դիտորդ անդամ է, հրամայեց եւ իրագործեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալությունները, որոնք խաղաղորեն բողոքում էին երկրում արդարություն հաստատման եւ մասնավորապես նրա հրաժարականի համար:
Հանրապետություն Կուսակցությունը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը:
Էրեբունի վարչական շրջանում քիչ առաջ բժշկական դիմակներով անհայտ անձինք մահակներով դաժան ծեծի են ենթարկել ոչ միայն՝ ցուցարարներին, այլև՝ իրենց գործողությունները նկարահանող լրագրողներին՝ հրահանգելով չնկարահանել իրենց։ Factor.am-ից տեղեկացնում են, որ ցուցարարներին ծեծող հրոսակների խումբը քարերով ու բռունցքներով հարձակվել է իրենց օպերատոր Հովհաննես Սարգսյանի վրա՝ հարվածելով օպերատորի գլխին։
Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քնչական գործողություն: Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը, Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ քաղաքացու իրավունքը համարվող խաղաղ երթեր, ցույցեր, հավաքներ իրականացնելուն խոչընդոտող ոչ իրավաչափ գործողությունները:
Քիչ առաջ Ալեն Սիմոնյանը Շենգավիթ վարչական շրջանում հայտարարեց, որ քիչ հետո իրենք քայլերթով գնալու են Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին հանրահավաք է տեղի ունենալու:
«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել այսօր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և պատգամավորներ Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի ձերբակալման վերաբերյալ:
Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի նրա կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը։
«Օրեր շարունակ խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և սահմանափակել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը ապօրինի ձերբակալությունների միջոցով»։
ՀՀ գլխավոր դատախազությունը քիչ առաջ հայտնեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալության մասին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Նրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ փողոցներում եւ հրապարակներում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության իշխանությանը: Բողոքի այսօրինակ դրսեւորումները բնորոշ են ժողովրդավարական պետություններին:
«Եվրոպան ուշի ուշով հետևում է Երևանում ծավալվող զարգացումներին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին և եվրոպական պաշտոնյաների` Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուն ուղղված շնորհավորանքին:
Գարեգին Նժդեհի փողոցում արդեն մի քանի ժամ գտնվող ցուցարարներին միացավ ևս մեկ խումբ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց այս պահին մի քանի հազար ցուցարար կա։ Իրավիճակը Գարեգին Նժդեհի փողոցում նորից լարված է։
Վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպmամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը:
Ոստիկանությունն արձանագրում է, որ շարունակվում են ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը, ինչը վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը և իրավակարգին սպառնացող հանցագործություններ կատարելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները:
Ներկայացվել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ:
ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բերման է ենթարկվել 192 անձ: