Աննա Հակոբյանը չգիտի՝ որտեղ է Նիկոլ Փաշինյանը և ով է նրա ֆեյսբուքյան էջից հաղորդագրություններ տարածում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի նրա կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը։

«Որքան գիտեմ՝ ժամը 12-ի կողմերն են, և արդեն քանի ժամ է՝ զանգ չեմ ստացել իրենից, գտնվելու վայրի մասին որևէ լուր չունեմ։ Միակ ինֆորմացիան ձերբակալման մասին հայտարարությունն է»,- Հանրապետության հրապարակում «Ազատություն ռադիոկայանի» թղթակցի հետ զրույցում ասաց նա։

«Ինձ մի քանի փաստաբան է զանգել այս ընթացքում, որպեսզի պարզեն՝ որտեղ է  գտնվում Փաշինյանը։ Չի եղել որևէ փաստաբան, որը կապվի ինձ հետ, և ինքը որևէ ինֆորմացիա փոխանցի»,- ասաց նա։

Հակոբյանի կարծիքով՝ չի ասվում, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ժողովուրդը չգնա, չշրջափակի, ինչպես այս պահին արվում է Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց։

Թե ո՞վ է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից հայտարարություն տարածել, որ այսօր երեկոյան հանրահավաք է լինելու, Աննա Հակոբյանը չգիտի. «Կարծում եմ՝ իրենք կանխատեսում էին նման զարգացումներ և պատրաստվում էին դրան, և կարծում եմ՝ կլինի խումբ, որը համակարգում է դա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30