Արամ Կարապետյանը կոչ է անում ազատ արձակել շարժման առաջնորդներին և վերսկսել ընդհատված երկխոսությունը

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրադրության հետագա սրումը բացառելու, անդառնալի կորուստներից խուսափելու, քաղաքական հարցերին բացառապես քաղաքական լուծումներ տալու համար՝ Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդներին` Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և այլոց, վերսկսել ընդհատված երկխոսությունը` իրավիճակից ելքեր գտնելու համար, բացառել բոլոր տեսակի բռնությունները, ոստիկանական ուժերի բռնի գործողությունները խաղաղ ցուցարարերի հանդեպ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30