Բաժիններ՝

Էրեբունիում քարերով ու բռունցքներով հարվածել են Factor.am-ի օպերատորին

Էրեբունի վարչական շրջանում քիչ առաջ բժշկական դիմակներով անհայտ անձինք մահակներով դաժան ծեծի են ենթարկել ոչ միայն՝ ցուցարարներին, այլև՝ իրենց գործողությունները նկարահանող լրագրողներին՝ հրահանգելով չնկարահանել իրենց։ Factor.am-ից տեղեկացնում են, որ ցուցարարներին ծեծող հրոսակների խումբը քարերով ու բռունցքներով հարձակվել է իրենց օպերատոր Հովհաննես Սարգսյանի վրա՝ հարվածելով օպերատորի գլխին։ Այդ ամենը կատարվել է ոստիկանների ներկայությամբ։ Նույն վայրում ծեծի են ենթարկել նաև այդ ամենը լուսաբանող այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ևս՝ այդ թվում՝ «Շանթ» հեռուստաընկերության լրագրողին և օպերատորին։

Հիշեցնենք, որ Հովհաննես Սարգսյանը նաև տուժել էր ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս