«Անհանգստացնող է, որ Սարգսյան-Փաշինյան կարճ հանդիպումը չկանխեց իրավիճակի հետագա սրումը». ԵՄ-ն արձագանքում է

«Հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով և օրենքի համաձայն՝ համընդհանուր և հիմնարար ազատություն է»,- անդրադառնալով այսօր Երևանում տեղի ունեցող իրադարձություններին՝ այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը:

Ըստ Կոչիյանչիչի, Եվրոպական միությունն ակնկալում է, որ ՀՀ իշխանություններն ամբողջությամբ  կհարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի իրացումն արդար և համաչափ կերպով, Հայաստանի միջազգային պարտավորությունների համաձայն, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության  եվրոպական կոնվենցիայի:

«Բոլոր այն անձինք, ովքեր բերման են ենթարկվել, օրենքին համաձայն՝ իրենց հավաքների ազատության իրավունքն իրացնելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասել է խոսնակը:

Ըստ Եվրամիության, չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր ներգրավված կողմերը պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերեն: Ներգրավող երկխոսությունը, ինչպես նախագահ Արմեն Սարգսյանն էր կոչ անում, որի նպատակը ներկայիս իրավիճակի արագ և խաղաղ հանգուցալուծումն է, էական է:

Այնուամենայնիվ հուսահատեցնող ու անհանգստացնող է, որ այսօրվա կարճ հանդիպումը վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև չկանխեց իրավիճակի հետագա սրումը»,- ասել է Կոչիյանչիչը:

 

Տեսանյութեր

Լրահոս