«Զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի». Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների։

Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման եւ լարվածության թուլացման:

Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից եւ պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, եւ շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել։

Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից եւ դրսեւորել զսպվածություն։

Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։

Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար եւ համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30