«Ձեր հավաքն անօրինական է, հավաքին մասնակցող անձինք կենթարկվեն պատասխանատվության»,- Հանրապետության հրապարակում տեղեկացրեց ոստիկանությունը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։
ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բերման է ենթարկվել 49 անձ:
ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ գտնվում են Ոստիկանության բաժիններում, այդ թվում՝ Շենգավիթի։
Այս պահին Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է: Այնտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած: Հրապարակում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հորդորում է մարդկանց դադարեցնել հավաքը, քանի որ, նրա խոսքով՝ այն անօրինական է:
Մաշտոցի պողոտայում ոստիկանության գնդապետը ժողովրդին խորհուրդ է տալիս «գնալ տներով»։ «Խաղաղ հավաք այս պահին գոյություն չունի, խաղաղ հավաքի անվան տակ իրականացվում են բազմաթիվ վարչական և այլ խախտումներ։ Մենք հորդորում ենք գնալ տներով, ենթարկվել օրենքին։ Սադրանք անողների մասին ձեր կազմակերպիչները պետք է մտածեն»,- ասաց ոստիկաններից մեկը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Վերջին օրերին վարչախմբի գործելաոճը մեզ վերադարձնում է 1988-90թթ խորհրդային տարիներ։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների գնալը քայլ էր, որպեսզի կրքերը հանդարտվեին:
Երևանը՝ ապրիլի 22-ին:
Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է։ Ցուցարարների մի խումբ հավաքվել է այնտեղ, իսկ ոստիկանությունը զգուշացնում է, որ հավաքն անօրինական է։
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում երթ իրականացնողներիի հետ քայլում են Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները։
Արցախի պողոտայից 5 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրանցից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա:
ՍԻՄ կուսակցությունը րոպեներ առաջ հանդես եկավ նոր կոչով, որն ուղղված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Կոչում ասված է.
Աբովյան քաղաքից մոտ 150 ցուցարար երթով շարժվեց դեպի Երևան: hetq.am-ի փոխանցմամբ՝ նրանք միացման կոչեր են անում քաղաքացիներին և ոստիկաններին:
168.am-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Արցախի փողոց-Էրեբունի խաչմերուկն այս պահին փակել են ոստիկանները, նրանք թույլ չեն տալիս այդ շրջանի բնակիչներին ազատ տեղաշարժվել։ Մի կին ոստիկաններին ասաց, որ երեխան զանգում է, լաց է լինում, մորն է ուզում, թույլ տան անցնել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ասացին՝ շրջանցեք հատվածը։ Երկար խոսակցությունից հետո ոստիկանները կնոջն ուղեկցեցին տուն։
Երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ: Նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է կարողանային մեխանիզմներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար: «Կարծում եմ` երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայությամբ: Շատ […]
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են»:
Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:
Իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում՝ հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քննվող քրեական գործով ևս երկու անձինք են ձերբակալվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
Երևանում Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ակցիաների ակտիվ մասնակցող Դավիթ Սանասարյանը ձերբակալված է: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Ավարտվել են առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում մենկարկած վարչապետ Սերժ Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բանակցությունները:
Արցախի փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, բերման ենթարկեց երթի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին, նաև՝ մի շարք քաղաքացիների։ Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Արցախի փողոցում լարված իրավիճակ է. Սասուն Միքայելյանը լրագրողներին ասաց, որ հանգուցալուծումը պատկերացնում է ժողովրդի համախմբմամբ:
Սերժ Սարսգյան-Նիկոլ Փաշինյան տապալված բանակցություններից մեկ ժամ անց ոստիկանությունն ուժ կիրառեց և բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին։