Բաժիններ՝

Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց այս պահին մի քանի հազար ցուցարար կա

Գարեգին Նժդեհի փողոցում արդեն մի քանի ժամ գտնվող ցուցարարներին միացավ ևս մեկ խումբ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց այս պահին մի քանի հազար ցուցարար կա։ Իրավիճակը Գարեգին Նժդեհի փողոցում նորից լարված է։ Այս պահին այնտեղ մի քանի հազար մարդ կա, բոլորը միաձայն Նիկոլ Փաշինյանին են պահանջում։ Նկատենք, որ մինչև այժմ հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել ԱԺ 3 պատգամավորի ձերբակալության վերաբերյալ. «ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս