«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է քաղաքացիների դեմ համատարած բռնությունը
Այսօր, ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը Հանրապետության դե ֆակտո վարչապետը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) դիտորդ անդամ է, հրամայեց եւ իրագործեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալությունները, որոնք խաղաղորեն բողոքում էին երկրում արդարություն հաստատման եւ մասնավորապես նրա հրաժարականի համար:
Բռնաճնշումները Հայաստանի քաղաքացիների (նաեւ լրագրողների) նկատմամբ, որոնք շաբաթների ընթացքում ամբողջ երկրով մեկ ցույցեր են իրականացրել՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության ոգուն եւ տառին ամբողջությամբ համարժեք, հանդիսանում են Հայաստանի՝ Միավորված ազգերի կազմակերպության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի եւ արդեն վերջերս Եվրամիության առջեւ ստանձնած միջազգային պարտավորությունների կանխամտածված եւ արհամարական համապարփակ խախտում:
Տարիների ընթացքում` հերթափոխ փուլերում, «Ժառանգություն» կուսակցությունը, որը նույնպես ԵԺԿ-ի գործընկերն է, եւ նրա անդամները թե’ առաջնորդել եւ թե’ իրենց համեստ մասնակցությունն են ունեցել այն տեւական պայքարի, որպեսզի Հայաստանը վերածենք ազատ, արդար, ինքնիշխան եւ իրավական անդամ միջազգային հանրության: Մեկը մյուսի ետեւից գողացված ընտրությունները, փտախտը եւ կոռուպցիան, բազմաթիվ քաղբանտարկյալները եւ այժմ պարոն Սարգսյանի եւ նրա կուսակցության փորձը` հավերժացնելու իր իշխանությունը սահմանադրական խարդախ փոփոխությունների միջոցով, արդյունքում հայ հանրությանը հանգեցրել է աննախադեպ պայթունավտանգ այս կետին:
Մենք պահանջում ենք.
1) ձերբակալված բոլոր համաքաղաքացիներին անհապաղ ազատ արձակումը,
2) Հայ ժողովրդի եւ մարդկայնության դեմ այս հանցագործության համար պատասխանատու բոլոր պաշտոնյաների դատապնդումը,
3) Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ ժամանակավոր կառավարության նշանակումը եւ
4) արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոտալուտ անցկացումը՝ աշխարհի ամենաբարձր մակարդակին համապատասխան:
Հայ Դատը ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտումն ու փոխհատուցումն է, կամ Արցախի Հանրապետության ճանաչումն ու ամբողջականությունը: Հայ Դատը, որպես իրավունքների աղբյուր, նշանակում է արդարություն նաեւ Տանը:
Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին եւ ընդդիմադիր բոլոր ուժերին միասնաբար պահպանել հավասարակշռությունը եւ զգոնությունը, չդիմել պատասխան բռնության եւ երբե՛ք չհանձնվել մեր հանընդհանուր պայքարում, որն անխուսափելիորեն բերելու է Նոր Հայաստանի ծննդին:
Առաջնորդները եւ չարագործները գալիս են ու գնում:
Իսկ Ազգը`իր հավաքականության մեջ, հավերժ է:
«Ժառանգություն» կուսակցություն
22 ապրիլի 2018, Երեւան