Ապրիլի 26-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1983թ. ծնված Վ.Ղ-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նախկին ամուսինը, նույն քաղաքի բնակիչ՝ 1975թ. ծնված Ն.Ս-ն 2016թ. փետրվար ամսից չարամտորեն խուսափում է իր անչափահաս երեխային ապրուստի միջոցներ վճարելուց:
Ինչպես հայտնի է, երեկ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ֆեյսբուքյան իր էջում Ն. Փաշինյանը գրել էր, որ նախագահը բերել էր իր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ նա կորցրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը 2011 թվականին:
Չինաստանի ազդեցիկ ֆինանսիստներից մեկը՝ Լորա Չան, գլխավորել է Հոնկոնգի ֆոնդային սակարանը (HKEX)՝ դառնալով դրա նախագահը:
«Ես գտնում եմ՝ Ռուսաստանը, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում Հայաստանի ներքին հարցերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ՝ Կարեն Կարապետյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրուցին:
Հունաստանում կայացած շախմատի դպրոցականների առաջնության մինչև 8 տարեկան տարիքային ենթախմբում հիանալի հաջողության հասավ Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը:
Պետական եկումտների կոմիտեն հերքել է Հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունն այն մասին, թե հարկային մարմինները տուգանել են Ոսկետափ գյուղի՝ փոքր խանութ ունեցող մի կնոջ, ով մասնակցում էր հավաքներին:
Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին այսօր ժամը 12:00-ին հրավիրել էր «Մարիոթ» հյուրանոց՝ շարունակելու բանակցությունները:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը խաղաղությունն ու բարգավաճումը խորհրդանշող սոճի են տնկել ապառազմականացված գոտու սահմանազատման գծին։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է, որ այլեւս Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին չի արթնացնի հրթիռների արձակումներով, որոնք հյուսիսկորեական կողմը սովորաբար կատարում էր վաղ առավոտյան:
Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որտեղ նա անդրադառնում է Կարեն Կարապետյանի հայտարարությանը:
Մի խումբ սենատորներ, այդ թվում՝ հանրապետականներ ու դեմոկրատներ, ցանկանում են արգելափակել Թուրքիային F-35 նորագույն կործանիչների մատակարարումը այդ երկրում ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի բանտարկման պատճառով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը կոչ է անում Կարեն Կարապետյանին՝ չկրկնել իր նախորդ ավտորիտար ռեժիմների գործելաոճը և հաշվի նստել հրապարակի կարծիքի հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որով պահանջում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Բայց հայտարարությունը սկզբում այլ կերպ էր, հետո խմբագրվեց։
ՀՀ դատախազությունը, կարևորելով Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման գործընթացում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության քրեաիրավական պաշտպանության գործուն մեխանիզմների և ընթացակարգերի երաշխավորումը, ձեռնարկում է օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի արդյունավետ քննությունն ապահովելու ուղղությամբ:
ԱՄՆ-ը կազմել է այն երկրների ցուցակը, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ԳԱ) քվեարկում են Վաշինգտոնի դիրքորոշմանը համապատասխան, ինչպես նաեւ այն երկրներինը, որոնք մեծավ մասամբ հակասում են ԱՄՆ-ի հայացքներին։
Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ուես Միթչելը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան եւ Ուկրաինա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ հրաժարական ներկայացրած նախարարների պարտականությունները դրվել են նախարարների առաջին տեղակալի պաշտոնակատարների վրա:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փոխտնօրեն Ջինա Հասփելը դարձել է գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար այն բանից հետո, երբ ապրիլի 26-ին նախկին ղեկավար Մայք Փոմպեոն հաստավեց ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում:
Ապրիլի 27-ին, ժամը 01:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 67 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. Նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին առաջարկել է միավորել երկու երկրների երկաթուղիները:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 26-ին գործնականում միաձայն հավանություն է տվել այն օրինագծին, որը պատժամիջոցների սահմանում է նախատեսում իրանցի պաշտոնատար անձանց նկատմամբ երկրում մարդու իրավունքների խախտման պատճառով:
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ ապրիլի 26-ին կյանքից հեռացել է ականավոր պետական գործիչ, Գերագույն խորհրդի երեք գումարումների և Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, Գյումրու պատվավոր քաղաքացի Միսակ Լևոնի Մկրտչյանը:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը երեկ շնորհավորական ուղերձ է ուղարկել ՀՀ չոորորդ նախագահ Արմեն Սարգսյանին: Շնորհավորական ուղերձի մեջ մասնավորապես ասված է.
Երեկ՝ ապրիլի 26-ին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ հանդիպում ենք ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: Կարծում եմ` հանդիպումը օգտակար էր:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարություն է տարածել, որում ասված է.
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, Հարավային Կորեայի ե ԿԺԴՀ-ի ղեկավարների բանակցությունների սեղանի շուրջն առաջարկել է արագացնել երկու Կորեաների միավորումը:
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
Քուվեյթի ազգային ավիափոխադրողը (Wataniya Airways) հունիսի 9-ից մեկնարկում է կանոնավոր չվերթների իրականացումը Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով: