
ԱՄՆ-ի Կոնգրեսում հավանություն են տվել Իրանի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 26-ին գործնականում միաձայն հավանություն է տվել այն օրինագծին, որը պատժամիջոցների սահմանում է նախատեսում իրանցի պաշտոնատար անձանց նկատմամբ երկրում մարդու իրավունքների խախտման պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված է օրենսդիր մարմնի ստորին պալատի արտաքին գործերի կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
Նախաձեռնությանը հավանություն է տվել 410 կոնգրեսական, երկուսը դեմ են արտահայտվել: Այն, մասնավորապես, «նախատեսում է պատժամիջոցներ սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են» ԱՄՆ-ի քաղաքացիների «անօրինական, քաղաքականապես պատճառաբանված բանտարկման համար», նշել են կոմիտեում: