
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Միթչելը կայցելի Վրաստան

ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ուես Միթչելը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան եւ Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտը:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպումից հետո, որը կկայանա ապրիլի 27-ին, Միթչելը կայցելի Վրաստան, ուղեւորության ստույգ ամսաթիվը չի նշված: Սպասվում է, որ Թբիլիսիում նա հանդես կգա «Վրաստանի հյուսիսատլանտյան ձգտումների» աջակցությամբ:
Նախատեսվում է, որ Կիեւ այցը կկայանա մայիսի 1-3-ին: Այստեղ Միթչելը կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշանությունը եւ վերստին կհորդորի երկրի կառավարությանը՝ բարեփոխումներ իրականացնել, նշել են Պետդեպում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին