Բաժիններ՝

ԱՄՆ-ը կազմել է այն երկրների ցուցակը, որոնք ՄԱԿ-ի ԳԱ-ում չեն պաշտպանում իր դիրքորոշումը

ԱՄՆ-ը կազմել է այն երկրների ցուցակը, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ԳԱ) քվեարկում են Վաշինգտոնի դիրքորոշմանը համապատասխան, ինչպես նաեւ այն երկրներինը, որոնք մեծավ մասամբ հակասում են ԱՄՆ-ի հայացքներին։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկել է 93 բանաձեւի նախագիծ: 31 տոկոսի դեպքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ պետությունները քվեարկել են ինչպես ԱՄՆ-ը, ինչը 10 տոկոսով ցածր է 2016 թվականի ցուցանիշից:

Նման զեկույց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը թողարկում է արդեն 34 տարի անընդմեջ: Այն երկրների տասնյակ, որոնց որոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկության ժամանակ առավել հաճախ են համընկել ԱՄՆ-ի հետ, մտել են Իսրայելը, Միկրոնեզիան, Կանադան, Մարշալյան կղզիները, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Պալաուն, Ուկրաինան, Չեխիան: Այն երկրների ցուցակում, որոնց հայացքները ՄԱԿ-ի ԳԱ-ում փաստաթղթերի քննարկման ժամանակ առավելագույնս տարբերվել են ԱՄՆ-ի տեսակետներից, հայտնվել են Զիմբաբվեն, Բուրունդին, Իրանը, Սիրիան, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Կուբան, Բոլիվիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

«Ամերիկացի ժողովուրդը ՄԱԿ-ի բյուջե է վճարում 22 տոկոսը՝ ավելի շատ, քան երեք հաջորդ դոնոր պետությունները միասին վերցված: Չնայած այդ առատաձեռնությանը, մյուսները ՄԱԿ-ում մեզ հետ քվեարկել են սոսկ 31 տոկոս դեպքերում: Դա ամենացածր ցուցանիշն է 2016 թվականից»,- ասված է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ «դա անընդունելի արձագանք է մեր ներդրումներին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս