
Հարավային Կորեայի նախագահը ԿԺԴՀ-ի ղեկավարին առաջարկել է միավորել երկաթուղիները

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին առաջարկել է միավորել երկու երկրների երկաթուղիները: Այդ մասին մամուլի համար անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղար Յուն Յոն Չհանը:
«Նախագահ Մունը նշեց, որ դա զգալի ներդրում կլիներ երկու երկրների տնտեսական համագործակցության գործում»,- ասել է մամուլի քարտուղարը:
Ապրիլի 27-ին ավելի վաղ Կիմ Չեն Ընը հատել է սահմանը Փանմունջոմ սահմանային կետում՝ դառնալով Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդը, որն այցելել է Հարավային Կորեա: Դրանից առաջ նա սեղմել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի ձեռքը, որը տեւել է շուրջ 30 վայրկյան:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն արդեն բանակցությունների սեղանի շուրջն անցկացրել են մեկուկես ժամ եւ գնացել ընդմիջման: Բանակցությունների սկսվելուց առաջ երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել անցկացնելու կառուցողական երկխոսություն՝ միտված Կորեական թերակղզում հաշտության եւ բարգավաճման հաստատմանը: Առաջիկա ժամերին, ինչպե սպասվում է, նրանց համատեղ ծրագիրը կշարունակվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: