Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի առաջնորդի քույրն առաջարկել է արագացնել Կորեաների միավորումը

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, Հարավային Կորեայի ե ԿԺԴՀ-ի ղեկավարների բանակցությունների սեղանի շուրջն առաջարկել է արագացնել երկու Կորեաների միավորումը: Այդ մասին  կայացած բրիֆինգում հայտնել է Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղար Յուն Յոն Չհանը:

«Կիմ Յո Չժոնն ասաց, որ պետք է արագացնել Կորեաների միավորումը»,- նշել է նա: Մամուլի քարտուղարի խոսքով՝ Կիմ Յո Չժոնի այդ դիտարկմանը բանակցությունների սեղանի շուրջ բոլոր գտնվողները արձագանքել են հավանություն տվող ծիծաղով:

Ապրիլի 27-ին Փանմունջոմում ընթանում է վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին միջկորեական գագաթնաժողովը:

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն արդեն բանակցությունների սեղանի շուրջն անցկացրել են մեկուկես ժամ եւ գնացել ընդմիջման: Բանակցությունների սկսվելուց առաջ երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել անցկացնելու կառուցողական երկխոսություն՝ միտված Կորեական թերակղզում հաշտության եւ բարգավաճման հաստատմանը: Առաջիկա ժամերին, ինչպե սպասվում է, նրանց համատեղ ծրագիրը կշարունակվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30