Կարևոր չէ, թե ուր, միայն թե՝ Մանչեսթեր: Բրազիլայի հարձակվող Նեյմարն առաջվա նման ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից, իսկ նրա առաջին նպատակը մնում է «Ռեալը»:
Հայաստանի Հանրապետության առաջին հավաքորդական «Նոյյան Տապան» թղթադրամը, որը շրջանառության մեջ է դրվել 2017 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ազգային դրամի 24-րդ տարեդարձի կապակցությամբ, 2018 թ. փետրվարին Վարշավայում (Լեհաստան) անցկացված «High Security Printing EMEA (Europe, Middle East, Africa)» կոնֆերանսին արժանացել է «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» (“The Best Regional Banknote of the Year”) մրցանակին:
Հայաստանը պատրաստվում է մեծացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 192 տրանսպորտային միջոց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներմուծվող չինական ապրանքների վրա վերջերս Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի սահմանումը եւ Չինաստանի կողմից հայտարարված պատասխան միջոցները առեւտրական պատերազմ չեն:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Արմավիր մարզի տարբեր համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 23 քրեական գործ. նշված քրեական գործերից 13-ը միացվել է մեկ վարույթում:
Ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանի կարծիքով՝ ռազմական ոլորտում իրական խնդիրներն ի հայտ են գալիս միայն պատերազմի ժամանակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ի հայտ եկած խնդիրները պատերազմից հետո անմիջապես լուծում ստացան:
Հանրապետության նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը:
Ամերիկյան վարչակազմը որոշում է ընդունել Սիրիայում պահպանել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 4-ին վեց երեխաների հետ պապամոբիլով անցել է Սուրբ Պետրոսի հրապարակով ավանդական կոլեկտիվ ունկնդրության ընթացքում:
Թուրքիան մտադիր է Սիրիայում հակաահաբեկչական գործողությունը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրել այն տարածքները, որոնք գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) քրդական կազմավորումների վերահսկողության ներքո:
Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով` ռուսական ակումբները միշտ էլ տեխնիկապես հարուստ են եղել:
«Նաիրիտ Գործարան» ընկերության գույքի մի մասը կվաճառվի Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին որոշում կառավարությունը նախատեսում է ընդունել վաղվա՝ ապրիլի 5-ի նիստում։
Ավիացիոն տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպը կառուցելու պարտավորագիր է ստացել Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրության ԱՄՆ-ի ազգային վարչությունից (NASA):
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ «զինագործներին» հեշտ հանդիպում չի սպասվում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին կայացավ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով առանձին վարույթով քննվող դատական գործը:
Եվրոպան Ռուսաստանի կարիքն ունի, որպեսզի համագործակցի ռազմական եւ ռազմաքաղաքական ոլորտներում, Մոսկվայի հետ հարաբերությունների կառուցողական վերականգնումը դրականորեն կազդի Եվրոպայի ընդհանուր անվտանգության վրա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 5-ին ժամը 11.00-20.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Շահումյան, Գայի, Հովսեփյան, Ուսանողական, 1-ին փողոցների ջրամատակարարումը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Զատկի տոնից առաջ ներում է շնորհել 64 դատապարտյալների:
Թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էլինա Բիստրիցկայան նշում է իր ծննդյան 90-ամյակը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում ապրիլի 2-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող քննչական գործողությունները քննարկելու նպատակով:
Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Չավին կարիերայի ավարտից հետո կզբաղվի մարզչական աշխատանքով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի շրջանակներում «Միլան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է «Արսենալ»-ի՝ մարտ ամսվա լավագույն գոլ:
Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանների ուղղությամբ ադրբեջանական կողմից խախտումները վերջին մեկ տարում նվազել են:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:
Մոսկվայի «Պերսեյ» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարելիս վեց հրշեջ է տուժել:
Ապրիլի 3-ին, ժամը 22.20-ի սահմաներում, «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում բախվել է «Բեկոն» մսամթերքի գործարանի պատին. 1959 թ. ծնված Զորիկ Խարազյանը մահացել է, 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի պարտեզներում կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի թերագնահատում մրցակիցներին, սակայն Հայաստանի առաջնության 3-րդ տեղի համար մրցախաղում պայքարելու է միայն հաղթանակի համար: