Բաժիններ՝

Արսեն Վենգերը կարևորել է ԲԿՄԱ-ի դեմ խաղում գնդակ բաց չթողնելը

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով` ռուսական ակումբները միշտ էլ տեխնիկապես հարուստ են եղել:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վենգերը շեշտել է, որ ԲԿՄԱ-ն հրաշալի է հանդես գալիս եվրագավաթներում:

«Անկասկած, մենք մեր լավագույն որակները պետք է ցույց տանք: Նրանք ֆուտբոլային մեծ պատմություն ունեն»,-ասել է Վենգերը: Ֆրանսիացի մասնագետը առանձնացրել է նաև այն հանգամանքը, որ պետք չէ գնդակ բաց թողնել առաջին խաղում:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը ապրիլի 5-ին սեփական հարկի տակ կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս