Բաժիններ՝

«Մենք պարտավոր ենք հաղթել 3-րդ տեղի համար խաղում». Կարեն Գիլոյան

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի թերագնահատում մրցակիցներին, սակայն Հայաստանի առաջնության 3-րդ տեղի համար մրցախաղում պայքարելու է միայն հաղթանակի համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը: «Մրցաշրջանի մեկնարկից սկսած որևէ թիմի չենք թերագնահատել: Բոլորին էլ համարել ենք լուրջ մրցակիցներ: Մենք պարտավոր ենք 3-րդ տեղի համար խաղում հաղթել և գոնե արժանանալ մրցանակային տեղի»,-շեշտեց ակումբի նախագահը:

Խոսելով կիսաեզրափակիչում «Արցախ»-ից կրած պարտություններին՝ Գիլոյանը շեշտեց, որ մրցակիցը շատ էր ուժեղացրել կազմը և կարողացավ անձնուրաց խաղալ` արժանի լինելով հաղթանակի:

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 3-րդ տեղի համար խաղը տեղի կունենա վաղը ՝ ժամը 19:00-ին, Օլիմպավանում, որում «Ուրարտու»-ն ուժերը կչափի ՖԻՄԱ-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30