Բաժիններ՝

Ինչ ռազմամթերքներ են հայտնաբերվել ՊՊԾ գնդի տարածքում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին կայացավ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով առանձին վարույթով քննվող դատական գործը: Այս գործով որպես մեղադրյալ են ներգրավված Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և Էդվարդ Գրիգորյանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց մեղադրյալ Մխիթար Ավետիսյանի փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանին և Արա Ղարագյոզյանին՝ որպես իր շահերի պաշտպաններ ներգրավելու մասին միջնորդությունը:

Դատարանը շարունակեց քրեական գործի գրավոր ապացուցների հետազոտումը, որի ընթացքում դատախազներ Պետրոս Պետրոսյանը և Արամ Արամյանը ներկայացրեցին դատաձգաբանական փորձաքննությունների մի մասը,որոնք հիմնականում վերաբերում էին ՊՊԾ գնդի տարածքում հայտնաբերված ռազմամթերքներին:

Ըստ դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացության` ՊՊԾ գնդի տարբեր հատվածներում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ և փամփուշտներ, ինչպես նաև ինքնաձիգեր, գնդացիրների և կարաբինների փամփուշտներ, այդ թվում՝ «Մակարով» տեսակի ատրճանակի, «ԿԻ-74»-ի, ,«ԿՁԻ-74»-ի, գնդացիրների, Սիմոնովի ինքնալիցքավորվող կարաբինի, «Մաուզեր էքսպորտ», «Նագան» տեսակի ատրճանակների համար նախատեսված փամփուշտներ:

Մեղադրող կողմը ներկայացրեց նաև ՊՊԾ գնդում հայտնաբերված տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութերը, ինքնաշեն նռնակները, պայթուցիչները:

Բոլոր ներկայացված նյութերում հիմնականում կցված էին լուսանկարներ:

Ռազմամթերքի մի մասը օգտագործված էր եղել, սակայն նշյալ զենքերի կրակոցների վաղեմությունը հնարավոր չի եղել ճշտել՝ համապատասխան գիտական մեթոդիկայի բացակայության պատճառով :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30