
ԱՄՆ-ը որոշում է ընդունել Սիրիայում պահպանել ռազմական ներկայությունը

Ամերիկյան վարչակազմը որոշում է ընդունել Սիրիայում պահպանել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը: Այդ մասին ապրիլի 4-ին մի խումբ լրագրողների, որոնց թվում եղել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը:
Նա ճշտել է, որ այդ որոշումը կայացվել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ապրիլի 3-ի նիստում, որն անցել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Քոութսը հրաժարվել է պարզաբանել, թե որն է ընդունված որոշման բովանդակությունը: «Շուտով հայտարարություն է հրապարակվելու ընդունված որոշման մասին»,- ասել է նա եւ հավելել, որ հայտարարությունը կտարածի Սպիտակ տունը: