Բաժիններ՝

Lockheed Martin-ը գերձայնային ինքնաթիռի նախատիպը կառուցելու պարտավորագիր է ստացել

Ավիացիոն տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպը կառուցելու պարտավորագիր է ստացել Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրության ԱՄՆ-ի ազգային վարչությունից (NASA): Փորձնական թռիչքը պլանավորված է 2021 թվականի վերջին:

Հաղորդագրության համաձայն, որը ապրիլի 3-ին հրապարակվել Է ընկերության կայքում, պարտավորագրի ընդհանուր գումարը կազմում է 247,5 մլն դոլար: Մշակմամբ զբաղվելու է Lockheed Martin ընկերության Skunk Works անվանումով ստորաբաժանումը՝: Տեխնիկական առաջադրանքը նախագծումն է, կառուցումը եւ այսպես կոչված X-Plane թռիչքային փորձարկումների անցկացումը:

Նախագծի հիմքում պետք է ընկնի NASA-ում մշակված ձայնային արգելքի հաղթահարման անաղմուկ տեխնոլոգիան: Ժամանակակից կործանիչ-ինքնաթիռների մեծամասնությունը կարող է սլանալ գերձայնային արագություններով (1191,6 կմ/ժամից ավելի), բայց թռիչքի ընթացքում հնչում է խլացուցիչ գվվոց, որն առաջանում է այսպես կոչված ձայնային հարվածից:

Դա Է հենց քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների կողմից գերձայնային թռիչքների կատարման գործող արգելքի պատճառը: Նոր օդանավն ստեղծվելու է Կալիֆոռնիայում: Ըստ մտահղացման, դա լինելու է ինքնաթիռ, որը կկարողանա բարձրանալ գրեթե 17 կիլոմետր եւ հասնել 1512 կմ/ժամ արագության: Ընդ որում՝ ձայնային հարվածն անխուսափելի է, բայց կոնստրուկտորները ցանկանում են առաջացող աղմուկը նվազեցնել ավելի քան կիսով չափ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս