Բաժիններ՝

Վերջին մեկ տարում նվազել են հակառակորդի սահմանային խախտումները Բաղանիսի ուղղությամբ

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանների ուղղությամբ ադրբեջանական կողմից խախտումները վերջին մեկ տարում նվազել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գյուղապետ Նարեկ Սահակյանը նվազումը կապեց հայկական կողմի աշխատանքների կատարելագործմամբ:

«2014-2017 թթ. սահմանին իրավիճակը լարված էր: 2017-ին հակառակորդի կողմից սահմանային խախտումներ ավելի քիչ են եղել, քան 2016-ին: Այս տարի գյուղի ուղղությամբ մի քանի կրակոցի դեպքեր են եղել: Վերջին մեկ տարում Բաղանիսում սահմանային խախտումները նվազել են: Պատճառն այն է, որ ինժեներական աշխատանքներով մենք ավելի ենք ամրապնդել մեր դիրքերը, ավելի զգոն ենք կազմակերպում ծառայությունը»,-ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ 2016-ի ապրիլից հետո ի հայտ եկած բոլոր բացթողումները վերացվել են: Հիմա յուրաքանչյուրն իր գործին շատ ավելի մեծ պատասխանատվությամբ է վերաբերում:

Նախորդ տարի ընդամենը մեկ ընտանիք է հեռացել Բաղանիսից: «Գյուղում աշխատատեղերի խնդիր կա: Գյուղատնտեսական ուղղվածության փոքր արտադրամասեր հնարավոր է կառուցել և գյուղացիներին պահել տեղում»,-ասաց գյուղապետն ու հավելեց, որ 2018-ին գյուղից ընտանիք չի հեռացել:

Բաղանիսը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերից է: Բաղանիսը ներկայում փաստացի ունի 830 բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30