Բաժիններ՝

«Այս պարտությունն աշխարհի վերջը չէ». Մոուրինյո

Չեմպիոնների լիգայում կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ «կարմիր սատանաների» նման անհաջողությունը նորություն չէ թիմի համար:

«Այս պարտությունն աշխարհի վերջը չէ: Առաջին իսկ րոպեից փորձեցինք ագրեսիվ գործել: Միշտ կարևորել եմ խաղերում խփված առաջին գոլը ոչ միայն խաղի ելքի տեսանկյունից, այլ նաև հանդիպման ընթացքի ազդեցության տեսանկյունից: Սա ֆուտբոլ է, այստեղ լինում են նման բաներ: Վաղը նոր օր կլինի, իսկ հաջորդ օրը կլինի նոր խաղային օր»- ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1:2 հաշվով զիջեց իսպանական «Սևիլիա»-ին և դուրս մնաց հետագա պայքարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս