Մարտի 22-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
«Կարծում եմ` սա կբարձրացնի արդյունավետությունը որոշ առումով, բայց քաղաքական կամքի բացակայության հետևանքով առաջացած խնդիրներն ու երկարաձգումները չի կարգավորի»,- ասաց Զաշտովտը:
Հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին պարտություն կրեց:
Շիրակի մարզում, Գյումրի քաղաքի փողոցները ներառյալ, 2018թ. իրականացվելու է 11,5 միլիարդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ: Այդ նպատակով այս տարի ավելի շատ գումար է հատկացվել, քան նախորդ տարի:
Տոկիոյի կենտրոնի հրապարակում՝ կայսերական պալատի համալիրից ոչ հեռու, մարտի 22-ին հանդիսավորապես բացվել է Գոձիլայի՝ կինոֆիլմերի հրեշի երեքմետրանոց հուշարձանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարց ինստիտուցիոնալ մակարդակում չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը կդառնա մարզիչ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի» հուշագիր է ստորագրել:
Գյումրու Անտառավան թաղամասի շատրվանը, որը գործում էր մինչերկրաշարժյան տարիներին, վառ հիշողություններ է արթնացնում ցանկացած գյումրեցու մոտ:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն զեկույց է հրապարակել, որում նշել է, որ Դոնալդ Թրամփի շտաբի՝ Ռուսաստանի հետ կապ ունենալու հետ կապված ապացույցներ չի հայտնաբերել:
Օսմանյան կայսրությունում երկաթուղիների երկարությունը կազմում էր 8619 կմ, սակայն կայսրության փլուզումից հետո Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) տարածքում մնաց դրա մոտ կեսը՝ 4559 կմ։
168.am-ը վերջերս Գյումրու Ռուսթավելի փողոցում արձանագրել էր մի շարք թերություններ՝ կապված բետոնի որակի և ջարդված ու ճաքած սալիկների հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասի պետ Արա Ջավադյանը, ձերբակալված անձի մոտ արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս պահելն արգելելու փոխարեն ինքն է ձերբակալվածին փոխանցել հեռախոսը, որի արդյունքում վերջինս զանգահարել և իր վերաբերյալ քրեական գործով տուժողին հարկադրել է իր օգտին սուտ ցուցմունքներ տալ:
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին չի նախատեսում շնորհավորել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի մարզերում գործող բուհերը կարևոր են։ Հազարավոր շրջանավարտներ չեն դիմում Երևանի բուհեր, քանի որ ծնողներն ի վիճակի չեն հոգալու մայրաքաղաքում ապրելու համար պահանջվող հավելյալ ծախսերը։
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաև տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա , Ձյունաշող համայնքների (ներկայումս մաս են կազմում Մեծավան խոշորացված համայնքի) իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող փաստական տվյալներ:
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, որ իր ապագայի հետ կապված հարցերում կկողմնորոշվի Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ:
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել տուժողի նախկին կնոջը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկոմատից գողության փորձ կատարած անձանց ինքնությունը:
Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Արդյունք, որը կզարմացնի ձեզ: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ ժոժոբայի յուղը կօգնի կարճ ժամանակահատվածում լավացնել մազերի որակը:
Նախորդ տարվա մարտի 21-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 4 սանտիմետրով:
Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին:
Արգենտինայի ԱԳՆ Սան Մարտին պալատի «Լիբերտադոր» սրահում` ԱԳ նախարար Խորխե Ֆորիի նախագահությամբ մարտի 20-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումը, որի համանախագահներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը և Ֆրանսիայի դեսպան Պիեր Անրի Գինյարը:
Գլխազարդ՝ շաքարամանից, թևնոց՝ թեյի բաժակի տակդիրից, վզնոց՝ գդալից, ականջօղ կամ կրծքազարդ՝ դանակից, և այլն: Նկարչուհի Լուսինե Նիկողոսյանի ձեռքին կենցաղային ամենապարզ իրերը կարող են դառնալ արվեստի չկրկնվող գործեր՝ խիստ յուրատիպ զարդեր, աքսեսուարներ կամ պարզապես արվեստի գույներով ոգեշնչված դեկորատիվ իրեր:
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եւ ՀՀ-ում Չինաստանի առեւտրատնտեսական հարցերով խորհրդական Ուանգ Շիցայն այսօր ստորագրել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին» տեխնիկական համաձայնագիր:
1993թ-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հայտարարեց Համաշխարհային ջրի օր:
Միայն Պոլ Պոգբայի համար չէ, որ վատ է «Օլդ Թրաֆֆորդում»:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել «Armtimes.com» կայքում 2018 թվականի մարտի 21-ին հրապարակված «Արդարադատության նախարարն այսօր առաջին հարվածը հասցրեց ՍԴ նորաթուխ նախագահին» վերտառությամբ հրապարակման և «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում տեղ գտած «Ով ասել է՝ ճիշտ չի ասել» հոդվածների առնչությամբ:
2 օր առաջ հրապարակվեցին 2018 թվականի հունվար-փետրվար ամսվա նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք կրկին տպավորիչ են։