Գերմանիայից մարտի 21-ին Վրաստանի 50 քաղաքացիներ են արտաքսվել անայցագիր ռեժիմի պայմանների խախտման պատճառով:
Մարտի 22-ին, ժամը 05:09-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ՀԷԿ-ում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրվել Լիբիայի կողմից 2007 թվականի նրա նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 22-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանում է Վրաստան: Այդ մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին մարտի 21-ին հայտարարել է իր պաշտոնը թողնելու որոշման մասին՝ չսպասելով խորհրդարանում պաշտոնազրկման հարցի շուրջը քվեարկությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է սկսել։ Այս քայլին դիմելու դրդապատճառներից մեկը Ժիրայր Սէֆիլյանի գործով նախօրեին հրապարակված դատավճիռն էր, որը, Ավետիսյանի բնորոշմամբ, խայտառակություն է։
Մարտի 21-ին ժամը 18:10-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Աղանուս ճանապարհահատվածի 9-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով Գ. Պ.-ն իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ խորության վրա ընկել ձորը:
«ԱԺ-ն երեկ ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը, որով արգելվում է ուսուցիչներին եւ բուժաշխատողներին նախընտրական շրջանում աշխատանքի ժամանակ զբաղվել քարոզչությամբ:
«Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամն իր մեկ ու կես տարվա գործունեության ընթացքում հավաքագրել է 18 մլն դրամ և աջակցել քաղցկեղով հիվանդ 15 երեխայի:
Մարտի 21-ին՝ ժամը 21.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Նարեկ Պողոսյանը, որը մարտի 21-ին՝ կեսգիշերին, հիվանդանոցում մահացել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ նախընտրելի է Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ: Թրամփը դրանովէ բացատրել այն, որ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ընտրություններում հաղթելու առթիվ:
Եվրամիության՝ մարտի 22-23-ի գագաթնաժողովի գլխավոր թեմաները կդառնան մետաղների առեւտրական մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանների քննարկումը, ԵՄ-ի հնարավոր պատասխան քայլերը, ինչպես նաեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլի ռազմավարության ընդունումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարան եկած վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց տխուր, կարելի է ասել՝ ընկճված տեսք ուներ: Դա միանգամայն բացատրելի է, որովհետեւ նա այլեւս վարչապետ է դե յուրե, իսկ դե ֆակտո նրան այլեւս որէ մեկը չի ընկալում որպես վարչապետ:
Մարտի 21-ին՝ ժամը 22:28-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Մարքսի-61 հասցեում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձանց կողմից զորամասի կնախտաբանական բաժանմունքում ապօրինի կերպով հղիության արհեստական ընդհատում կազմակերպելու փաստի առթիվ քրեական գործը նոր թափ է ստանում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
Մարտի 21-ին՝ ժամը 16:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ նրբանցքի տներից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Բյուրակն համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ մթնոլորտն ու ղեկավարության փոխհարաբերություններն այնքան էին լարվել, որ հաստատությունը հայտնվել էր նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում, կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել. տնօրեն Լուսինե Մելիքյանը մարտի 20-ի հրամանով աշխատանքից ազատել է դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին:
Մարտի 21-ին՝ ժամը 23:30-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցության մասնակցությունը ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությանը մեծ չափով կախված է «Ելք» խմբակցությունում տեղի ունեցող զարգացումներից:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահի քվեարկությունից հետո «Ելքի» լիդերներն Արամ Սարգսյանի սենյակում զրուցում էին, հետո, կատակելով, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ցույց տվեցին հեռախոսներում ֆիքսած «դեմ» քվեարկությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է իրեն ներկայացնել աղմկահարույց քրեական գործի նյութերը:
Մարտի 22-ին՝ ժամը 03:56-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում վաղուց արդեն նման ավանդույթները չեն աշխատում, դրա համար էլ թիմում առաջվա ջերմությունը չկա»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը` հարցին ի պատասխան, թե ինչու Արա Բաբլոյանի կամ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի սենյակում չնշեցին ՍԴ նոր նախագահի ընտրվելու փաստը՝ կոնյակով, ինչը բարի ավանդույթ է եղել ՀՀԿ-ում դեռ Անդրանիկ Մարգարյանի օրերից, երբ թիմից որեւէ մեկը կարեւոր պաշտոնի էր գնում:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Հավանաբար, վերջապես կփոխվի Ֆրանսիայում ՀՀ դեսպան 77-ամյա Վիգեն Չիտեչյանը, ով 1995-ից դեսպան է աշխատում, որից 11 տարին՝ Ֆրանսիայում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց դեռևս ամիսներ առաջ խմբի կողմից ծրագրված է եղել բանակային զորամասի գրավման գործողություն, որտեղ ավելի մեծ քանակությամբ զենք և զինամթերք կար: Իշխանությունները տեղյակ էին այդ ծրագրին և պատրաստ վնասազերծել հարձակվողներին: