Բաժիններ՝

Գյումրու երբեմնի «երգող» շատրվանը

Գյումրու Անտառավան թաղամասի շատրվանը, որը գործում էր մինչերկրաշարժյան տարիներին, վառ հիշողություններ է արթնացնում ցանկացած գյումրեցու մոտ:

Շատրվանը, որն հայտնի է «Ֆանտաններ» անվանումով, Գյումրու քաղաքային իշխանությունների կողմից չի հիմնանորոգվում, քանի որ զգալի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ:

«Ալեքպոլյան պատմություններ» խմբի օգտատերերը ևս գեղեցիկ հիշողություններ են պահպանել այս շատրվանի վերաբերյալ:

Նրանցից մեկը գրել է. «Սա 1984 թվականին, Լենինի հիշատակի 60-ամյակին նվիրված Ֆանտաններն է: Հետևի հատվածում երևում է նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի շենքի փլատակները, որը վնասվեց 1988 թվականի երկրաշարժից: Ֆանտանը նույնպես երկրաշարժից հետո չի գործել: Ֆանտանը կարելի է հանդիպել նաև «Ուրախ ավտոբուսը» ֆիլմում»:

Խմբում այս շատրվանի վերաբերյալ պահպանված են այլ հետաքրքիր գրառումներ.

«Երբեմնի «Երիտասարդական» այգի, մաքուր ու սարերից փչող օդով։ Ինչքան մարդաշատ էր շատրվանների բացման օրը՝ 1985 թվականին։

Նորակառույց, հսկա, ժամանակակից լսարաններով, ավտոմատ տեղաշարժվող գրատախտակներով ու երկու հազար ուսանողությամբ պոլիտեխնիկը։ Ո՞վ պիտի պատասխան տա այն մարդկանց հոգեվիճակի համար, որ այդ ամենը տեսնելուց հետո ստիպված են այժմ ամեն օր ու ժամ այս պատկերը տեսնել։ Նրանց համար այդ սարսափելի օրը կանգնած է մնացել։ Դրանից հետո երեսուն տարի կյանքը շարունակվել է, բայց ոչ իրենց համար»։

Անահիտ Սիմոնյան
Լուսանկարը՝ «Գյումրի-Լենինական» էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս