Բաժիններ՝

Ռաուլը կգլխավորի «Ռեալի» պատանեկան թիմը

«Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը կդառնա մարզիչ:

40-ամյա իսպանացին ապրիլին կստանա մարզչական լիցենզիա, ինչից հետո կգլխավորի պատանեկան թիմի երիտասարդական թիմը (մինչև 18 տարեկան), հաղորդում է Marca-ն:
Ռաուլն ակտիվորեն մասնակցում է «Ռեալի» կյանքին անցյալ տարվանից: Նա ուսումնասիրել է ակումբի պատանեկան թիմերը, մասնակցել է հիմնական թիմի մարզումներին, ինչպես նաև՝ թիմի հետ մեկնել է խաղերի:

Որպես խաղացող՝ Ռաուլը «Ռեալի» կազմում անցկացրել է 16 տարի՝ պաշտպանելով ակումբի գույները 1994-2010 թվականներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031