Չինաստանն ԱՄՆ-ին իրազեկել է Կիմ Չեն Ընի Պեկին այցի մասին. Սպիտակ տուն
ՉԺՀ-ի կառավարությունը մարտի 27-ին Սպիտակ տանն իրազեկել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի Պեկին կատարած այցի մասին, այդ թվում՝ հանձնվել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի անձնական ուղերձը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Չինաստանի կառավարությունը մարտի 27-ին ավելի վաղ կապվել է Սպիտակ տան հետ, որպեսզի մեզ տեղեկացնի Կիմ Չեն Ընի Պեկին այցի մասին: Բրիֆինգի ընթացքում նաեւ հանձնվել է նախագահ Սի Ցզինպինի անձնական ուղերձը նախագահ Թրամփին, որն այնուհետեւ ուղարկվել է նրան»,- ասել է նա:
Սանդերսն ընդգծել է, որ «ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է մնում իր դաշնակիցների՝ Հյուսիսային Կորեայի եւ Ճապոնիայի հետ»: Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է, որ Կիմ Չեն Ընը ՉԺՀ կատարած քառօրյա այցի շրջանակներում Պեկինում հանդիպում է ունեցել Սի Ցզինպինի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: