Բաժիններ՝

Կիմ Չեն Ընն արձանագրել է Չինաստանի հզորությունը

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր Պեկին այցի ընթացքում Չինաստանի գիտությունների ակադեմիայում դիտել է ցուցահանդեսը եւ այցելությունների գրքում թողել գրառում՝ նշելով ՉԺՀ-ի հզորությունը եւ նրա ղեկավարության իմաստությունը:

Մարտի 28-ին այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ «Ընկեր Կիմ Չեն Ընը մարտի 27-ին դիտել է ցուցահանդեսը, որը ցուցադրում է այն նորարական հաջողությունները, որոնք Չինաստանի գիտությունների ակադեմիայում ձեռք են բերվել Չինաստանի կոմկուսի 18-րդ համագումարից հետո»,- գրում է գործակալությունը:

«Մենք կարող ենք գիտակցել Չինաստանի՝ մեր մեծ հարեւանի հզորությունը: Չինաստանի Կոմունիստական կուսակցության իմաստուն ղեկավարությամբ էլ ավելի ակնառու հաջողություններ ձեռք կբերվեն գիտության բնագավառում: Կիմ Չեն Ըն, 2018 թվականի մարտի 27»,- գրել է ԿԺԴՀ-ի առաջնորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031