Բաժիններ՝

Խոշոր վթար Արցախում. կան վիրավորներ

Մարտի 27-ին ժամը 18:38-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 41-րդ կմ-ին Մարտունի քաղաքի բնակիչ Մ.Մ.-ն իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել և հայտնվել դաշտում:

ՃՏՊ-ի հետևանքով տուժած՝ վարորդ Մ.Մ-ին անցնող ավտոմեքենայով տեղափոխել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ: Նշված մեքենայի ուղևոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Ս.-ին փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մարմնական վնասվածքներով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղից նրան տեղափոխել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ,իսկ մյուս ուղևոր՝ Հադրութի շրջանի Քյուրաթաղ համայնքի բնակիչ Է.Պ.-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի ավտոմեքենայով մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության ուղևոր Է.Պ.-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներ՝ վարորդ Մ.Մ.-ն և ուղևոր Ա.Ս.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն` հիվանդանոցից դուրս են գրվել բավարար վիճակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս