Բաժիններ՝

Սառնարանների ներմուծման տվյալներում տեղ էր գտել վրիպակ. ներմուծել է ոչ թե 8.3 միլիոն, այլ 8.3 հազար հատ սառնարան. Պարզաբանում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ներմուծման տվյալներ՝ 2018 թվականի հունվար-փետրվար ժամանակահատվածի համար։ Մի շարք ապրանքների գծով ներմուծման ծավալները կտրուկ աճել էին (ոչ թե տոկոսներով, այլ անգամներով)։

Ապրանքների մի մասի դեպքում ներմուծման կտրուկ աճը զարմանալի էր, բայց բացատրելի (օրինակ՝ մաքսային վիճակագրության հստակեցում, վերաարտահանում և այլն)։ Սակայն կային ապրանքներ, որոնց դեպքում ներմուծման թվերը որևէ բացատրության չէին ենթարկվում։

Օրինակ՝ ըստ այդ տեղեկանքի, 2018 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստան է ներկրվել 8 մլն 322 հազար հատ սառնարան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.9 մլնի դիմաց։ Սա այնքան մեծ թիվ է, որ հնարավոր չէ բացատրել վերաարտահանմանմամբ կամ այլ պատճառներով։

Կարդացեք նաև

Մենք դիմեցինք կառավարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է 3 մլն բնակչություն ունեցող երկիրը 8 մլն սառնարան ներմուծել՝ այն էլ երկու ամսում։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը նշեց, որ պատճառը վրիպակն է։

«Տեղի է ունեցել ընդամենը տեխնիկական վրիպակ չափման միավորի հետ կապված՝ սառնարանների բաժնում այն նշվել է որպես «հազար հատ»՝ ուղղակի «հատ»-ի փոխարեն: Այսպիսով, 2018թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է ներմուծվել 8322 սառնարան, սառցարան եւ սառեցնող այլ սարքավորում՝ 6424-ով ավելին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ», – նշեց Ա. Արարատյանը:

Մյուս ապրանքների ներմուծման տվյալներին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս