
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այցի շրջանակում Հասանովը հանդիպումներ կունենա Թուրքիայի մի խումբ պաշտոնատար անձանց հետ:
Մարտի 31-ին նա թուրքական Գիրեսուն քաղաքում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը: