Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սոնա Հովհաննիսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:

Հանրապետության նախագահը գնահատելի է համարել Սոնա Հովհաննիսյանի ավանդը հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նրա հիմնադրած և ղեկավարած «Հովեր» երգչախմբի՝ Հայաստանում և արտերկրում ունեցած հաջողությունները խոսում են Սոնա Հովհաննիսյանի մասնագիտական բարձր հատկանիշների և ազգային արվեստին նվիրվածության մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031