Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո «Հանուն Հայաստան պետության» ճակատը բողոքի ակտիվ գործողություններ է նախաձեռնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո «Հանուն Հայաստան պետության» ճակատը բողոքի ակտիվ գործողություններ է նախաձեռնել։ Այսօր տեղի կունենա ճակատի անդամների և ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի հանդիպում, որով կորոշակիանա՝ համագործակցո՞ւմ են, թե՞ ոչ։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց դերասանուհի, ռեժիսոր, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Թամար Հովհաննիսյանը:

«Ապրիլի 9-17-ը կլինեն շուրջօրյա հավաքներ, երթեր, ցույցեր, քանի որ այդ մեկ շաբաթվա ընթացքում մեր երկիրը մնում է առանց իշխանության: Այդ օրերին ակտիվ գործողություններ են ծավալվելու, հավաքվելու, քննարկելու են, բացատրելու հանրությանը, որպեսզի հանրության տրամադրությունները տեսնեն և առաջ շարժվեն»,- ասաց Թամար Հովհաննիսյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս