ՄԻԵԴ վճռով Հայաստանի իշխանություններից փոխհատուցման գումարները ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:
Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Սթիվեն Սիգալին մեղադրել են նկարահանման հարթակի իր գործընկերոջը բռնաբարելու մեջ:
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը:
Առաջարկվող նախագծով կկատարելագործվեն փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մեխանիզմները, կներդրվեն լայնամասշտաբ էլեկտրոնային համակարգեր, իսկ տնտեսավարողներն առնվազն 4 շաբաթում կկարողանան հետ ստանալ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները:
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպմանը հրավիրված է եղել նաև «Ելք» խմբակցությունը, սակայն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել այդ հավաքին։ 168.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ քանի որ ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, ճիշտ չէ, որ պետության նախագահը, շարունակելով գերնախագահական երկրի ավանդույթները, իր մոտ է կանչում երկրի փաստացի թիվ 1 կառույցի ղեկավար մարմնին։
Աֆրիկյան միությունում անհանգստություն են հայտնել Հաիթիից եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած կտրուկ հայտարարությունների կապակցությամբ:
Այսօր՝ ժամը 14։30-ի սահմաններում, Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, տեղի ունեցած վթարի հետևանքով «Արարատի հիվանդանոց» ԲԿ է տեղափոխվել է 4 տուժած:
Դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուց առաջ շատ էր խոսվում այն մասին, որ թուրքական «Բեշիկթաշի» հայ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը կտեղափոխվի մեկ այլ ակումբ: Հիշեցնենք, որ Օզբիլիը գրեթե չի խաղում իր ներկայիս ակումբի կազմում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Լոռիում 30-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 12-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:
168.am-ին է դիմել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի թիվ 12 փողոցի, 4-րդ տնակի բնակչուհի Իրինա Ստեփանյանը:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, նույն ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն ու Ճապոնիայի Տոկայի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրայն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցին հնագիտական աշխատանքների վերջին արդյունքները, ներկայացրեցին նաև 2018 թվականի ծրագրերը:
ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը հակամարտության սաստկացում է արձանագրել Դոնբասում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում պատգամավոր Հերմինե Նաղդալյանին կփոխարինի ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Կարինե Աճեմյանը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա. Բիլյանին դեռևս հունվարի 10-ին պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու համգամանքով` առաջարկվել էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` հաշվի առնելով այն, որ սույն ՔԿՀ հանդիսանում է ՀՀ գործող միակ բուժիչ ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները և որակը էապես տարբերվում են այլ ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից, ինչից Բիլյանը հրաժարվել էր:
2017թ. դեկտեմբերին՝ 2016թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.6% գնաճ
«Կապը կլիմայի և երկրաշարժի գիտության մեջ չկա, բայց ես հիմա ոչինչ բացառել չեմ կարող, որովհետև մոլորակը բացարձակ քաոտիկ, լրիվ հավասարակշռությունից դուրս եկած վիճակում է»:
Հունվարի 12-ին, ժամը 11:35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «VEON ARMENIA» ընկերության շենքի տանիքը քամուց վնասվել է, առկա է թիթեղների ընկնելու վտանգ։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ղեկավարությանն առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների վերաբերյալ:
Հունվարի 12-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ջրվեժի ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմեն Բիլյանն այսօր դադարեցրել է հացադուլը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցից հետո։
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվեց հունվարի 12-ին: Հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չներկայացավ:
Բելգիա փախած Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ստեղծվել է Իսպանիայի ինքնավար հանրակցության «հանրապետության կառավարության» կայքը:
Աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները կառավարությանը հանձնեցին իրենց առաջարկները` կապված աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելելու որոշման հետ:
Ժամը 14։30-ի սահմաններոuմ Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի և ЗИЛ 131 մակնիշի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քերական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը, և քրեական գործն ուղարկվել դատարան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի թիվ 220 դպրոց մտնելով՝ մի խումբ երիտասարդներ կրակել են դպրոցի անգլերենի ուսուցիչ Ռոշան Ազիզովի վրա, ով հանդես է եկել Հայաստանի հետ «խաղաղություն» հաստատելու կոչերով:
«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը ներկրվող ապրանքներից կախվածությունը մեղմելու հարցում կարևորում է պետություն-մասնավոր հատված գործընկերությամբ նոր ծրագրերի իրագործումը: