Բաժիններ՝

Ադրբեջանում ուսուցչի վրա կրակել են դպրոցում «խաղաղության» կոչեր հնչեցնելու պատճառով

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի թիվ 220 դպրոց մտնելով՝ մի խումբ երիտասարդներ կրակել են դպրոցի անգլերենի ուսուցիչ Ռոշան Ազիզովի վրա, ով հանդես է եկել Հայաստանի հետ «խաղաղություն» հաստատելու կոչերով: Այս մասին հայտնում է eurasianet.org-ը:

Ռոշան Ազիզովը պնդում է, որ դպրոց ներխուժած երիտասարդները կրակելուց բացի նաև նվաստացրել են իրեն: «Նրանք ինձ ստորացրեցին իմ աշակերտների առջև: Ինձ հայ լրտես անվանեցին: Նրանց կարծիքով, ես Ադրբեջան եմ եկել հայերի հրամանով Ադրբեջանը քանդելու համար: Ես այդ ամենով ցանկացել եմ ցույց տալ միայն, որ խաղաղությունը և կոնֆլիկտն առանց միմյանց սպանելու լուծելն էլ է հնարավոր»,- նշել է Ռոշան Ազիզովը:

Դեպքը տեղի է ունցել 2017թ. դեկտեմբերի 28-ին: Ռոշան Ազիզովի վրա կրակելու դեպքին արձագանքելով Բաքվի թիվ 220 դպրոցի տնօրինությունը նշել է, որ դա չի կատարվել ուսուցչի հայամետ հայտարարությունների համար, այլ արվել է դասավանդման դասական մեթոդներից շեղվելու պատճառով:

Միջադեպից հետո էլ Ռոշան Ազիզովը շարունակում է սոցցանցերում գրառումներ կատարել և «խաղաղության» կոչեր անել: Ռոշան Ազիզովը նաև տեսանյութ է հրապարակել, որում նրա աշակերտները բեմադրում են հայերի և ադրբեջանցիների կոնֆլիկտը:

Ռոշան Ազիզովի պնդումներն այն մասին, որ իր վրա կրակել են հայամետ հայտարարություններ անելու համար, իրականությանը չեն համապատասխանում: Նրա կողմից հրապարակված տեսանյութը այդքան էլ չի արտացոլում Ռոշան Ազիզովի հայտարարությունը, քանի որ տեսանյությում հնչում են նաև խիստ ագրեսիվ կոչեր, որոնք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս