
12-ամսյա գնաճը՝ 2.6%

2017թ. դեկտեմբերին՝ 2016թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.5% գնաճով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Ալկոհոլային խմիչքների գները 12 ամսվա կտրվածքով աճել են 4%-ով, հագուստի և կոշիկի գները՝ 4.4%-ով։
5.2%-ով թանկացել է նաև տրանսպորտը:
Սպառողական գների միջին աճը 2017 թվականի ընթացքում կազմել է 1%։ Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը այդ ընթացքում թանկացել են 4.1%-ով: