Բաժիններ՝

«Հմեյմիմի առեղծվածը». Հարձակումներ Սիրիայում ռուսաստանյան բազայի վրա. razm.info

Ամանորի գիշերը զինյալները նախ հրետակոծեցին Սիրիայում ՌԴ ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազան, ինչին հաջորդեց անօդաչու թռչող սարքերի աննախադեպ հարձակում: Զինյալների արձակած ԱԹս-ների բավականին բարդ կառուցվածքը, ինչպես նաև արձակման վայրը հուշում են «թուրքական հետքի» մասին, շրջանառվում են նաև ԱՄՆ մասնակցության մասին լուրեր: Այս մասին գրում է razm.info-ն։

2018 թվականի սկիզբը միանշանակ չէր Սիրիայում ռուսաստանյան զորախմբի համար: Ուշադրության կենտրոնում էր հայտնվել «Հմեյմիմ» ավիաբազան, որը գտնվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տնօրինության ներքո: Նոր Տարվա գիշերը ավիաբազան նախ հրետակոծվեց ականանետերով: Սոցցանցերում հայտնվել են նաև վնասված տեխնիկայի, մասնավորապես ինքնաթիռների նկարներ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունը ոչ մի կերպ չմեկնաբանեց: Նկարների հավաստիությունը հաստատել ևս հնարվոր չէ: Լուրեր էին շրջանառվում ավիաբազայում առնվազն 4 ռմբակոծիչ, 2 կործանիչ, ինչպես նաև բեռնատար ինքնաթիռ ոչնչացնելու մասին: ՌԴ ՊՆ-ն միայն օրեր անց հաստատեց, որ Մի-24 ուղղաթիռ է կոշտ վայրէջք կատարել, ինչի հետևանքով սպանվել են երկու օդաչուները:

Ըստ որում, համաձայն ՌԴ ՊՆ հաղորդագրության, ուղղաթիռը վթարվել էր ոչ թե Հմեյմիմ, այլ Համայի օդնավակայանի մոտակայքում: «Տելեգրամ» սոցիալական ցանցում Directorate 4 անվամբ խումբը հրապարակեց նաև զինյալների արձակած արկերից մեկը, որի վրա գրված է.

«Սոչին ձերն է, իսկ Համան՝ մերը»: Հատկանշական է, որ գրառումը կատարվել էր արաբերենով և թուրքերենով՝ Սիրիայի թոյւրքական զինյալների կողմից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս