Բաժիններ՝

Որտե՞ղ կշարունակի կարիերան Օզբիլիսը. Ռուբեն Հայրապետյանի մեկնաբանությունը

Դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուց առաջ շատ էր խոսվում այն մասին, որ թուրքական «Բեշիկթաշի» հայ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը կտեղափոխվի մեկ այլ ակումբ: Հիշեցնենք, որ Օզբիլիը գրեթե չի խաղում իր ներկայիս ակումբի կազմում:

Վերջին օրերին հնչում են բազում տարբերակներ. ղազախական ակումբներից՝ մինչև հոլանդական: Կա տարբերակ, որ Արասը կարող է մնալ Թուրքիայում և վարձավճարով հանդես գալ մեկ այլ ակումբում:

Խոսակցությունները շատ են, իսկ հայ ֆուտբոլիստը դեռևս մեկնաբանություն չի տալիս: Ըստ թուրքական մամուլի՝ ակումբի ղեկավարությունը ասել է Արասին, որպեսզի նա նոր ակումբ գտնի իր համար:

ՀՖՖ  նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս նշել է, որ շատ է  սիրում Օզբիլիսին իր որակների համար: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ շատ անգամներ է խոսել Արասի հետ: Ռուբեն Հայրապետյանը ցավում է, որ շատ տաղանդավոր հայ ֆուտբոլիստը հայտնվել է նմանատիպ իրավիճակում:

Ըստ Ռուբեն Հայրապետյանի՝ Արասը պետք է շուտափույթ տեղափոխվի մեկ այլ ակումբ:

Ինչպես արդեն նշեցինք, Արասն առաջարկներ ունի տարբեր երկրներից: Ռուբեն  Հայրապետյանը նշում է, որ չգիտի, թե ինչ որոշում կկայացնի Արասը, կգնա՞ Հոլանդիա, թե՞ ոչ, բայց ինքն առաջարկում է, որպեսի Արասը խաղա Հայաստանում: Դա իր ցանկությունն է:

«Կարծում եմ, որ Արասը պետք է արագորեն տեղափոխվի իր ներկայիս ակումբից: Նա ֆուտբոլային պրակտիկայի կարիք ունի»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք նաև, որ «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշն օրերս նշել էր, որ Արասն ակումբում իր սիրելի ֆուտբոլիստներից մեկն է և իրեն շատ է օգնում մյուս ֆուտբոլիստների հետ շփումներում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս